Apple-1 աշխատող համակարգիչն աճուրդում վաճառվել է 365.000 դոլարով
Apple- 1 համակարգիչը, որն Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Ջոբսը «հավաքել» է իր ծնողների տան ավտոտնակում և 1976-ին վաճառել 600 դոլարով, Christie's աճուրդում վաճառվել է 365.000 դոլարով, գրում է Lenta.ru-ն՝ Reuters-ին հղումով։
Apple 1-ը երկու յուրահատկություն ունի՝ Սթիվն այն ստեղծել է իր տանը և անձամբ էլ վաճառել գնորդին՝ Չարլզ Ռիքեթսին։
Աճուրդում վաճառված համակարգչի հետ տրվել է նաև Ջոբսի անունով չեքը։
Նշվում է, որ Ջոբսի ավտոտնակում հավաքված համակարգիչներից աշխարհում մնացել է 50-ից էլ քիչ օրինակ։










