Հայաստանում ՏՏ ոլորտում կանանց ներգրավվածության ցուցանիշը բավականին բարձր է. Հովիկ Մուսայելյան

13:14 • 12.12.14

ՏՏ ոլորտը ամենադինամիկ զարգացող ոլորտն է, տեսակարար կշիռը ՀՆԱ-ում մինչև չորս տոկոս է, տարեկան ապահովում է 20-25 տոկոս աճ։ Այլ երկրների հետ համեմատ՝ դրանք բավականին լավ  ցուցանիշներ են: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը։


Նա նշեց, որ ՏՏ ոլորտում աշխարհում կանանց ներգրավվածության թիվը շատ քիչ է՝տասը տոկոս, իսկ Հայաստանում այդ ցուցանիշը  բավականին բարձր է, նույնիսկ հնարավոր է՝ ամենաբարձրն է՝  27 տոկոս: «Ես կարծում եմ, որ դա շատ լավ է, և այս տոկոսն ավելանալու միտում ունի»,-ասաց նա:


Նա նշեց, որ վերջերս Հարավային Կորեայից է վերադարձել  և այնտեղ «Սամսունգ» ընկերության  գլխավոր գրասենյակում հանդիպել է հայերի հետ. այնտեղ աշխատում է տասնհինգ հայ:


Ըստ Հովիկ Մուսայելյանի՝ Հայաստանն ազգային մրցակցային առավելություններ  ունի, քանի որ  հայերն ունեն շուտ հարմարվելու, ադապտացվելու  հնարավորություն:  Նա օտարերկրյա ներդրումների ավելացման անհարժեշտություն է տեսնում, քանի որ դա նոր աշխատատեղեր կբացի:
 

Հայաստանում ՏՏ ոլորտում կանանց ներգրավվածության ցուցանիշը բավականին բարձր է. Հովիկ Մուսայելյան