Կանադայում ստեղծվել է աշխարհում առաջին ավտոմեքենան կանեփից (լուսանկարներ)

11:15 • 12.12.14

Կանադացի ավտոշինարարները, հավանաբար, որոշել են իրականացնել Հենրի Ֆորդի երազանքը, ով դեռևս 1941-ին խոսել է սովորական կանեփից ստեղծված «բիոմեքենայի» մասին։ Երեքդռնանի մեքենան կանադացիները մտադիր են զանգվածային արտադրության հանել, գրում է segodnya.ua-ն։

 

Թեև կանեփն օրենքից դուրս է աշխարհի երկրների մեծամասնությունում, դրա կիրառման ոլորտը շատ բազմազան է։

 

Կանադական Motive Industries Inc. ընկերությունը հայտարարել է, որ ստեղծել է աշխարհում «ամենականաչ» ավտոմեքենան, որը կոչվում է Kestrel։ Կանեփից պատրաստված մեքենան շատ թեթև է ստացվել։ Այն քիչ վառելիք է ծախսում և գրեթե չի աղտոտում միջավայրը։

 

Մեքենան, որում տեղավորվում է 4 ուղևոր, կշռում է մոտ 1 տոննա։ Kestrel-ի առավելագույն արագությունը 90 կմ/ժ է, իսկ ամբողջությամբ լիցքավորված մարտկոցով այն կարող է անցնել 160 կմ։

Коноплянный хэтчбэк Kestrel.

Деталь из композитной конопли для зелёного авто.

Kestrel - первый в мире автомобиль из конопли.

Хэтчбэк Kestrel - коноплянный автомобиль.

 

Կանադայում ստեղծվել է աշխարհում առաջին ավտոմեքենան կանեփից (լուսանկարներ)