Դարվինի մրցանակի հետազոտությունը վկայում է՝ տղամարդիկ ավելի հիմար են կանանցից

12:39 • 12.12.14

«Դարվինի մրցանակը. հիմար վարքագծում սեռերի տարբերությունը» անվանումով նոր հետազոտությունում նշվում է, որ տղամարդիկ կանանցից հիմար են։

 

Գիտնականներն ուսումնասիրել են Դարվինի մրցանակի՝ վերջին 20 տարիների (1995-2014) դափնեկիրների մասին տվյալները և պարզել, որ գրեթե 90% այդ մրցանակը հանձնվել է տղամարդկանց։ Այդ եզրակացությունները փորձագետները հրապարակել են British Medical Journal-ում, փոխանցում է Газета-ն։

 

Դարվինի մրցանակը յուրաքանչյուր տարի հանձնում են այն մարդկանց, ովքեր առավել հիմար ձևով են մահացել և, այդպիսով, զրկել են իրենց՝ մարդկության գենոֆոնդում ներդրում անելու հնարավորությունից։ Մրցանակը ստանալու պարտադիր պայման է անմիջական ժառանգների բացակայությունը։

 

Հետազոտության հեղինակների խոսքով՝ «հիմար» անվանվում է անիմաստ ռիսկը, երբ ձեռնարկված քայլերի դրական ձգտումը կամ չնչին է, կամ ընդհանրապես չկա, իսկ արդյունքը բացասական է կամ ճակատագրական։

 

Փորձագետները գրում են նաև «տղամարդկանց հիմարության տեսության» մասին և նշում, որ մինչ օրս չի անցկացվել հիմար վարքագծի դրսևորման հարցում սեռերի տարբերության համակարգված վերլուծություն։

 

Գիտնականներն ուսումնասիրել են Դարվինի մրցանակի 318 դեպք, որոնցից 282-ը (88,7%) շնորհվել է տղամարդկանց և ընդամենը 36-ը՝ կանանց։

Դարվինի մրցանակի հետազոտությունը վկայում է՝ տղամարդիկ ավելի հիմար են կանանցից