Facebook-ում «չհավանել» կոճակ չի լինելու. Ցուկերբերգ

10:34 • 12.12.14

Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքի համահիմնադիր և գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը դեմ է արտահայտվել կայքում շփման համար նախատեսված գործիքների շարքում «չհավանել» (dislike) կոճակի ստեղծմանը:

 

Ինչպես նշում է itar-tass.com-ը, այս մասին Ցուկերբերգը տեղեկացրել է ընկերության՝ Կալիֆոռնիայի շտաբ-բնակարանում:

 

«Շատերն ասում են, որ «չհավանել» կոճակի ստեղծումն անհրաժեշտություն է: Մենք մտածել ենք այդ հարցի շուրջ, սակայն հանգել ենք այն եզրակացությանը, որ դա որևէ դրական բան չի բերի: Մենք չենք ստեղծի այն: Չեմ կարծում, որ «չհավանել» կոճակն իրենից որևէ արժեք է ներկայացնում կամ էլ օգուտ կտա սոցկայքի օգտատերերին»,-ասել է ընկերության ղեկավարը:

Facebook-ում «չհավանել» կոճակ չի լինելու. Ցուկերբերգ