Գիտնականները ստացել են 2 պարուրաձև գալակտիկաների միաձուլման կադրը (լուսանկար)
ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալության` ՆԱՍԱ-ի մասնագետները Chandra X-ray Observatory հեռադիտակի շնորհիվ ստացել են 2 պարուրաձև գալակտիկաների միաձուլումը ներկայացնող ամենագեղեցիկ ու տպավորիչ լուսանկարներից մեկը:
Ինչպես նշում է korrespondent.net-ը, լուսանկարում պատկերված է NGC 2207 և IC 2163 գալակտիկաների միաձուլումը:
Դրանք 2-ն էլ մեր մոլորակից գտնվում են մոտավորապես 130 մլն լուսային տարի հեռավորության վրա: Այդ գալակտիկաներն իրենց մեջ պարունակում են բազմաթիվ աստղեր, ինչպես նաև հզոր ռենտգենային ճառագայթում ունեցող երկնային մարմիններ:
Ուսումնասիրելով NGC 2207 և IC 2163 գալակտիկները` մասնագետները հանգել են այն եզրակացությանը, որ դրանցում սկսվել է աստղերի առաջացման ակտիվ գործընթաց:











