Twitter-ի միջոցով հնարավոր է հայտնաբերել հոգեկան հիվանդ մարդկանց. հետազոտություն
Ջոնս - Հոփքինսի ամերիկյան համալսարանի գիտնականները պարզել են, որ Twitter միկրոբլոգի հաղորդագրությունների հատուկ վերլուծության միջոցով հնարավոր է պարզել այն օգտատերերին, որոնք որևէ հոգեկան հիվանդությամբ են տառապում: Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»:
Այս հետազոտության շրջանակներում ավելի քան 8 մլրդ թվիթ-հաղորդագրություն է վերլուծվել: Ընդ որում՝ հաշվի են առնվել ո'չ միայն այս կամ այն հիվանդության ուղղակի նշումը դրանցում, այլև՝ որոշակի բառեր, արտահայտություններ, քերականական կառույցներ, որոնք բնորոշ են այս կամ այն հիվանդության համար:
Այս վերլուծությամբ պարզվել է, որ ամենատարածված հոգեկան հիվանդությունը դեպրեսիան է, ապա հետտրավմատիկ ստրեսային համախտանիշը, անձի երկվության և սեզոնային աֆեկտային խանգարումները:










