Սկսվել է Ninebot One ինքնահավասարակշռվող էլեկտրական մոնոցիկլի վաճառքը (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ-ում մեկնարկել է Ninebot One էլեկտրական մոնոցիկլի վաճառքը, որն ունի ինքնահավասարակշռման համակարգ, գրում է 3dnews.ru-ն։
Այն վարելու համար անհրաժեշտ է պարզապես կանգնել ոտնակներին։
Մոնոցիկլի արագացումը, դանդաղեցումը, ինչպես նաև արգելակումը կառավարվում է մարմնի առաջ և հետ թեքվելու միջոցով։
Այն կշռում է 12.8 կգ, իսկ ամբողջական լիցքավորման համար անհրաժեշտ է ընդամենը 1-2 ժամ։ Ninebot One-ը կարող է զարգացնել 15-20 կմ/ժ արագություն և մեկ անգամ լիցքավորվելով անցնել 10-30 կմ տարածություն։
Մոնոցիկլի գինը ԱՄՆ-ում արժե 800 դոլար։
















