Գտի՛ր քո նախկին բջջայինը. Nokia-ի առցանց թանգարանն է բացվել

14:54 • 12.12.14

Հաշվի առնելով այն, որ Nokia-ն դադարեցնում է իր գործունեությունը, որպես բջջային հեռախոս արտադրող ընկերություն, Լեբեդևի ստուդիան բացել է ընկերության առցանց թանգարան, գրում է technoguide.com.ua-ը։


Թանգարանում ցուցադրվում են 1985-ից մինչև 2011-ը արտադրված բջջայիններ, որոնց ընդհանուր թիվը կազմում է 243։ Ցուցադրության մեջ կան բջջայիններ, որոնք այնքան հին են, որ արտադրվել են Mobira անվան տակ, երբ ընկերությունը դեռ Nokia չէր վերանվանվել։


 

Գտի՛ր քո նախկին բջջայինը. Nokia-ի առցանց թանգարանն է բացվել