Rapoo-ն անլար մկնիկի և ստեղնաշարի նոր ջրակայուն կոմպլեկտ է արտադրել (լուսանկարներ)
Չինական Rapoo ընկերության համակարգչային նոր ստեղնաշարն ու մկնիկը, հատկապես կուրախացնի այն օգտատերերին, ովքեր սիրում են թեյ կամ սուրճ ըմպել համակարգչով աշխատելիս, քանի որ այլևս կարիք չկա անհանգստանալու, որ կարող է հեղուկ թափվել սարքերի վրա և փչացնել դրանք, գրում է 3dnews.ru-ն։
Rapoo Wireless Optical Keyboard Combo 8000 կոչվող կոմպլեկտը ԱՄՆ-ում կարելի է ձեռք բերել 20 դոլարով։
Սարքերը աշխատում են նույնիսկ մինչև 80 և ավելի խոնավության պայմաններում։
Rapoo ընկերությունը, որը բավական համարձակ գաղափարներ է իրականացնում, ըստ մասնագետների կանխատեսումների, 2016-ին դուրս կգա համաշխարհային շուկա և կմրցի համակարգչային աքսեսուարներ արտադրող այնպիսի հսկաների հետ, ինչպիսիք են Genius-ը կամ Logitech-ը։















