Windows 10-ի հաջորդ տարբերակը կներկայացվի հունվարի 21-ին
Պաշտոնապես հայտարարվել է, որ մեծ աղմուկ հանած Windows 10 Consumer Preview օպերացիոն համակարգի նախնական տարբերակի ներկայացումը տեղի կունենա 2015-ի հունվարի 21-ին, ինչի մասին հայտարարություն է տեղադրվել Microsoft ընկերության պաշտոնական կայքում, գրում է The Verge-ը։
Մի շարք ԶԼՄ-ներ և վերլուծաբաններ արդեն բավական ժամանակ պնդում էին, որ օպերացիոն համակարգի ներկայացման միջոցառումը կայանալու է 2015-ի հունվար ամսին, սակայն կոնկրետ օրվա մասին ընկերությունը չէր նշում։
Միջոցառումը հեռարձակվելու է ուղիղ հեռարձակմամբ։
Միջոցառմանը հանդես են գալու Microsoft-ի գործադիր տնօրեն Սաթյա Նադելան, ինչպես նաև Windows Phone-ի, պլանշետների և համակարգիչների որակի վերահսկման ղեկավար Ջո Բելֆիորեն և Xbox-ի ղեկավար Ֆիլ Սփենսերը։
Հնարավոր է՝ միջոցառման ժամանակ խոսվի նաև Windows Phone և Windows RT օպերացիոն համակարգերի մասին։
![]()










