Ստեղծվել է թռչող ավտոմեքենա. տեսանյութ
Թռչող ավտոմեքենա ասվածը միանգամայն ռեալ է: Այս մասին հայտնում է Business Insider-ը՝ ներկայացնելով նորույթը:
AeroMobil 3.0 անվանումով թռչող մեքենան ստեղծվել է Սլովակիայի AeroMobil ավտոգործարանում: Այնտեղ նախագծի վրա աշխատել են 1989-ից ի վեր:
Օդում թռչելիս այս մեքենան կարող է զարգացնել ժամում 124 մղոն արագություն: Իսկ լիքը բաք գազով թռչել - անցնել 430 մղոն տարածք:
Մեքենան հնարավոր է կայանել սովորական ավտոկայանատեղիներում, ինչպես նաև` լիցքավորել սովորական գազալցակայաններում: Տեսանյութը՝ հղումով:











