Ինչպես հասնել Մարս և վերադառնալ. Boeing-ում ներկայացրել են ծրագիր. տեսանյութ

19:44 • 13.12.14

Boeing ավիատիեզերական կոնցեռնը տեսանյութ է հրապարակել, որում ներկայացված են դեպի Մարս մոլորակ մարդու ուղևորության փուլերը:

 

«Կոմերսանտի» փոխանցմամբ` Մարս ուղևորությունը հնարավոր կլինի բարդ տիեզերական նավի միջոցով, որի մի մասը կկազմեն SLS կամ Orion փոխադրամիջոցները: Հենց սրանք հնարավորություն կտան պոկվել Երկրից:

 


Մարս գնալու համար անհրաժեշտ տեխնիկական զինանոցը նախատեսում է Orion տիեզերանավը, կապսուլ՝ անձնակազմի համար, Մարսի վրա տեղաշարժվելու միջոց, NASA-ի SLS կրիչ-հրթիռ, ջերմային հատուկ պայմաններում աշխատող էկրան, ապահով վայրէջքի սարք և իջեցնող ապարատ: Boeing-ը այժմ մասնակցում է SLS հրթիռների ստեղծմանը, որը նախատեսված է Մարս առաքելության համար:

 

Իսկ Մարս ուղևորության տևողությունը գնահատվում է ինն ամիս: Դա հնարավոր կդառնա առաջիկա քսան տարվա ընթացքում, եթե ՆԱՍԱ-ի՝ Ամերիկյան տիեզերական գործակալության բոլոր ծրագրերը կատարվեն, ապա առաջին մարդը Մարսի վրա վայրէջք կկատարի 2030-ականներին: Խոսքը, նախևառաջ, տիեզերագնացների մասին է:

 

Հետդարձի համար հարկավոր կլինի փոքր հրթիռ, որը տիեզերագնացներին նախ՝ ուղեծրում գտնվող կապսուլ, ապա՝ հետ դեպի Երկիր կտեղափոխի:

 

 

Ինչպես հասնել Մարս և վերադառնալ. Boeing-ում ներկայացրել են ծրագիր. տեսանյութ