Facebook-ը հրաժարվել է Bing որոնողական համակարգից

09:54 • 13.12.14

Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքն այլևս չի օգտագործելու Microsoft ընկերության Bing որոնողական համակարգը, հայտնում է gazeta.ru-ն։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ նման որոշման պատճառն այն է, որ Facebook-ն արդիականացրել է սեփական որոնողական համակարգը:

 

Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ սոցկայքի որոնողական համակարգը դեռևս չի իրականացնելու իրեն հատուկ գործառույթները, քանի որ դրա առաջնային խնդիրն է օգնել օգտատերերին Facebook-ում որոնում իրականացնելիս:

 

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ ընկերությունը կշարունակի համագործակցությունը Microsoft-ի հետ այլ ոլորտներում:

Facebook-ը հրաժարվել է Bing որոնողական համակարգից