Ինտերնետն ստեղծողը հերքել է Պուտինի մեղադրանքը, թե համացանցը ամերիկյան հետախուզության նախագիծն է

00:34 • 13.12.14

Ինտերնետն ստեղծողը՝ Թիմ Բերներս-Լին, պատասխանել է Ռուսաստանի նախագահ Պուտինի դիտարկմանը, թե ինտերնետը ԱՄՆ-ի Կնետրոնական հետախուզական վարչության նախագիծն է: Նա հերքել է Պուտինի հայտնած կարծիքը:

 

Այս մասին հայտնում է Time-ը: Ավելին՝ ըստ Բերներս - Լիի՝ ինտերնետը մարդու հիմնարար իրավունքների շարքից է:

 

Անցած ամիս ինտերնետը Ռուսաստանում սահմանափակելու խոսակցությունների ֆոնին Պուտինը համացանցը հռչակել էր «ԿՀՎ-ի նախագիծ»:

 

Բերներս-Լին, ով ինտերնետը ստեղծել է 1989-ին,  խոստովանել է, որ ամերիկյան իշխանությունները ֆինանսավորել են իր աշխատանքը: Նա նկատել է, որ ի սկզբանե համացանցը ստեղծվել է ամերիկյան համալսարանների միջև գիտական մակարդակում կապ պահպանելու համար: Սակայն այսօր, ինչպես ցանկացած հզոր գործիք, ինտերնետն էլ թե' բարուն է ծառայում, թե' չարին:

 

Ինտերնետն ստեղծողը հերքել է Պուտինի մեղադրանքը, թե համացանցը ամերիկյան հետախուզության նախագիծն է