Լույսերի աշխարհ. ինչպիսին է Երկիրը տիեզերքից (լուսանկարներ)
ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալության` ՆԱՍԱ-ի աշխատակիցներից մեկը` Դոն Պետիտը, բազմաթիվ թռիչքներ է կատարել դեպի Միջազգային տիեզերակայան ու այնտեղ հետաքրքիր լուսանկարներ արել:
Տղամարդը նկարել է Երկիր մոլորակը` ցույց տալով, թե ինչպիսի տեսք ունի այն տիեզերական բարձունքից:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, ստորև ներկայացված տպավորիչ ֆոտոշարքն արվել է 30 րոպեում. դրանում ներառված են Պետիտի լավագույն աշխատանքները:
«Այս լուսանկարները ես արվեստ եմ համարում. դրանք ցույց են տալիս թռչելու հնարավորությունից զրկված մարդկանց, թե ինչպիսի տեսք ունի Երկիրը վերևից»,-ասել է Պետիտը:


















