Ավստրալիան՝ ամենահայտնի երկիրը Instagram-ում (լուսանկարներ)
Ավստրալիան դարձել է ամենահայտնի երկիրը Instagram-ում: Ավստրալիայի զբոսաշրջության պաշտոնական էջի @Australia հետևորդների թիվը հատել է մեկ միլիոնի սահմանը` երկիրը դարձնելով ամենից շատ հետևորդներ ունեցողը։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը` Ավստրալիան ներկայացնող էջը, որը վարում է սոցիալական մեդիայի փորձագետներից կազմված խումբը, ներկայացնում է երկրի տեսարժան վայրերը` շրջանցելով Բրիտանական էջին, որն ունի 131,000 հետևորդ, ինչպես նաև Նոր Զելանդիային` 30,000 հետևորդներով:
Ավստրալիան ներկայացված է իր ամենահայտնի խորհրդանիշներով և զբոսաշրջային ուղղություններով, ինչպիսիք են կենգուրուներն ու կոալաները, աննման բնապատկերներն ու ջրվեժները: Լուսանկարներից յուրաքանչյուր 50000-ից ավելի «լայք»-երի արժանացել:





















