Հնէաբանները Եգիպտոսում Ռամզեսների ժամանակաշրջանի փարավոնի կնոջ դամբարան են գտել

14:02 • 14.12.14

Եգիպտոսի Լուքսոր քաղաքում ֆրանսիացի հնէաբանները հայտնաբերել են Ռամզեսների ժամանակաշրջանի փարավոնի կնոջ դամբարան, տեղեկացնում է Комсомольская правда-ն:
 

«Այժմ մենք զբաղվում ենք հետազոտությամբ, որպեսզի պարզենք փարավոնի անունը, ում կինը եղել է նա»,- հայտնել են Եգիպտոսի հնությունների նախարարությունում:


Ինչ վերաբերում է հենց դամբարանին, ապա ներսում հայտնաբերվել են բավականին համեստ իրեր, հիմնականում` հուղարկավորման համար նախատեսված 20 արձանիկների մասեր:


Նրանց վրա նշվում է թագուհու անունը` Կարոմամա: Դա, ըստ գիտնականների, կօգնի ավելի շատ բան իմանալ փարավոնի կնոջ մասին, իսկ որն ավելի կարևոր է` նրա ամուսնու մասին:


Նախկինում այդ ընտանիքի մասին ոչինչ հայտնի չի եղել: Այժմ հայտնի է միայն, որ գտածոն պատկանում է Ռամզեսների տոհմի ժամանակաշրջանին: Դա 12-րդ (մ.թ.ա. 1314-1200) և 20-րդ (մ.թ.ա. 1200-1085) տոհմերի ժամանակաշրջանն է, որի ընթացքում շատ փարավոնների անունը եղել է Ռամզես:

Հնէաբանները Եգիպտոսում Ռամզեսների ժամանակաշրջանի փարավոնի կնոջ դամբարան են գտել