Պերուում հայտնաբերել են էմբրիոնի դիրքով նստած մումիայի (լուսանկարներ)
Պերուում հնէաբանները պեղել են մի կնոջ մումիա, որը եղել է էմբրիոնի դիրքով և որը մոտ 1.000 տարեկան է, գրում է lifenews.ru-ն։
Մասնագետների կարծիքով՝ մումիայի դիրքը խոսում է այն մասին, որ նրան զոհաբերել են աստվածներին կրոնական ծիսակատարության ժամանակ։
Փորձաքննությունները ցույց են տվել, որ կինը 50 տարեկան է եղել մահվան պահին։ Նա հանդիսավոր մեծ ծիսակատարության ժամանակ թաղվել է Պաչակամակե հին քաղաքում, որը գտնվում է Պերուի մայրաքաղաք Լիմայից ոչ հեռու։
Գիտնականները նշել են, որ այսի դիրքով մումիա շատ հազվադեպ է հանդիպում։ Այն այս պահին գտնվում է Պերուում, սակայն մոտ ժամանակներում կցուցադրվի Ֆրանսիայում՝ Լիոն քաղաքի թանգարաններից մեկում։

















