Հնդկական ընկերությունը Tata Nano-ի 38 ձիաուժը հասցրել է 230-ի (լուսանկարներ)
JA Motorsport հնդկական ընկերությունը, որը զբաղվում է տեղական մրցարշավային մեքենաների պատրաստմամբ, ներկայացրել է Tata Nano հեթչբեքի 230 ձիաուժ հզորությամբ տարբերակը:
Ինչպես գրում է Motor.ru-ն` Indianautosblog-ին հղումով, ինժեներները ստանդարտ 38 ձիաուժ հզորությամբ երկմխոցային շարժիչը փոխարինել են 4 մխոցային շարժիչով, որը տեղադրված է մեքենայի ետնամասում: Tata Nano հետնաքարշակ հեթչբեքը, ստեղծողների խոսքով, կարող է զարգացնել մինչև 190 կմ/ժամ արագություն: Ստանդարտ մոդելի առավելագույն արագությունը 105 կմ/ժամ է:
«Գերհզոր» Nano ներկայացվել է մեկ օրինակով, ինչն ընկերությանն արժեցել է 2.5 մլն ռուպի:

















