Ապագան իրականություն է դառնում հիմա. շվեյցարացին «նվաճել» է Դուբայի երկինքը (տեսանյութ)
Շվեյցարացի հայտնի օդաչու և Jetman գերթեթև թռչող սարքի ստեղծող Իվ Ռոսին, ով Jetman-ով թռած աշխարհում առաջին մարդն է, հերթական անգամ ապշեցրել է մարդկանց:
Ինչպես նշում է ria.ru-ն, այս անգամ տղամարդը դիտարժան թռիչք է կատարել Դուբայի անապատի վրայով` երկնքում ճախրելով թռչնի թևեր հիշեցնող Jetman սարքով:
Թռիչքի ողջ ընթացքում շվեյցարացուն ուղեկցել է ուղղաթիռը, որից էլ նա սկզբում դուրս է նետվել:
p>










