Ինչպես են ստուգում սմարթֆոնի պաշտպանիչ ապակիները (տեսանյութեր)
YouTube ծառայությունում uBreakiFix կոչվող ակտիվ խմբի անդամներն այցելել են Նյու Յորքում գտնվող Corning ընկերություն և անցկացրել են փոքրիկ ուսումնասիրություն՝ պարզելու, թե ինչպես են լաբորատորիաներում փորձարկվում ժամանակակից սմարթֆոնների պաշտպանիչ ապակիները, գրում է technoguide.com.ua-ը՝ macrumors.com-ին հղումով։
Նրանք տեսանյութեր են պատրաստել, որոնցում պատմում են՝ ինչպես են փորձարկումներն անցկացվում։
Corning ընկերության լաբորատորիաներում փորձարկվում են ապակիների ջարդվելու հավանականությունը, ծանրության առավելագույն ճնշումը, որի արդյունքում այն կարող է փշրվել, ապակիների ջերմադիմացկունությունը, ինչպես նաև՝ դրանց ճկունությունը։
Առաջին տեսանյութում ցուցադրվում է Gorilla Glass կոչվող հատուկ տեսակի պաշտպանիչ ապակու և սովորական ապակու թեստավորումը։
Երկրորդ տեսանյութում հաղորդավարը անգլերենով պատմում է թե ինչպես են անցկացվում թեսթերը։










