Կայքը ցույց է տալիս այն ամենը, ինչ կատարվել է ձեր ծննդյան օրը
TakeMeBack.to կայքը ստեղծվել է՝ ցույց տալու համար, թե ինչ է կատարվել այն օրը, երբ դուք ծնվել եք։ Դրա համար անհրաժեշտ է նշել ծննդյան օրը, ամիսը և տարին, գրում է metro.co.uk-ը։
Կայքը ցույց է տալիս համաստեղության նշանը, մի քանի նախադասությամբ պատմում այդ օրը ծնվածների բնավորության ընդհանուր գծերի մասին։
Այն ցույց է տալիս, թե այդ ամիս ինչ ֆիլմեր կամ մուլտֆիլմեր են թողարկվել, մի քանի դրվագներ ամերիկյան և բրիտանական օրաթերթերից և ամսագրերից, ինչպես նաև երգերի թոփ-5-յակ, որոնք այդ ամիս հայտնի են եղել ԱՄՆ-ում և Բրիտանիայում։
Կայքում կարելի է գտնել նաև այդ ամսաթվին քաղաքականության մեջ տեղի ունեցած կարևոր իրադարձությունները և հայտնի մարդկանց անունները, ովքեր մահացել են այդ օրը։










