Կասպերսկին հաքերների համար նոր թիրախ է անվանել «խելացի» հեռուստացույցները
Սմարթֆոններից հետո հաքերների հաջորդ թիրախը կդառնան «խելացի» հեռուստացույցները (Smart TV), հայտարարել է «Կասպերսկու լաբորատորիա» հակավիրուսային ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին, գրում է Лента-ն։
«Գոյություն ունեն տրոյաններ, որոնք կարող են ներխուժել iPhone, երբ նրանք միացված են համակարգչին։ «Խելացի» հեռուստացույցները կլինեն հաջորդը»,- ասել է նա։
Ապագայում, փորձագետի խոսքով, այդ հեռուստացույցները կօգտագործվեն գումարներ շորթելու համար։ Օրինակ՝ հանցագործները կարող են խնդրել ուղարկել վճարովի SMS-հաղորդագրություններ՝ հաշիվն արգելափակումից հանելու համար։










