Մոնղոլիայում լոտոսի դիրքով նստած վանականի մումիա է հայտնաբերվել. լուսանկար
Մոնղոլիայում հայտնաբերվել է բուդդայական վանականի մումիա, ով նստած վիճակում է՝ այսպես կոչված` «լոտոսի դիրքով»: Այս մասին հայտնում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով մոնղոլական լրատվամիջոցները:
Գտածոն Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորից է: Գիտնականների կարծիքով՝ մումիայի տարիքը մոտ երկու դար է կազմում. մումիֆիկացիան տեղի է ունեցել XIX դարի վերջին: Գտնված մումիան պատված է եղել ցուլի կաշվով:
Մոնղոլ հետազոտողները ենթադրում են, որ մումիան Պանդիտո Համբո-լամա XII Դաշի-Դորժո Իտիգելովն է, ով կրոնական գործիչ էր Բուրիաթիայում, սակայն նա մահացել է 1927-ին:











