Pagani-ն բացառիկ «ածխածնային» սուպերքար է ներկայացրել (տեսանյութ)

19:11 • 28.01.15

Pagani Automobili S.p.A իտալական ընկերությունը պատվերով պատրաստել է իր Zonda  մոդելի յուրատեսակ տարբերակը,  որի սահմանափակ քանակությամբ արտադրությունը դադարեցվել է 2011-ին:


Ինչպես գրում է  Корреспондент-ը` Jalopnik-ին հղումով,  մեքենան դասվում է Zonda 760 երթևեկելի շարքին` հանդիսանալով այս սերիայի առաջին ռոդսթերը:


Սպորտային մեքենայի թափքը պատրաստվել է ածխածնային մանրաթելերից և մի մասը ներկայանում է կապույտ գույնով: Pagani Zonda 760 Roadster-ը զինվել է  Mercedes-AMG-ի արտադրության 7.3 լիտր ծավալային V12 շարժիչով, որի հզորությունը 760 ձիաուժ է կազմում: Շարժիչն աշխատում է սովորական մեխանիկական փոխանցման տուփի հետ միասին: Մյուս տեխնիկական բնութագրիչների մասին ոչինչ չի հաղորդվում:
 

 

 

Pagani показал эксклюзивный  карбоновый  суперкар

 

 

 

Pagani-ն բացառիկ «ածխածնային» սուպերքար է ներկայացրել (տեսանյութ)