Նոր սարքը սմարթֆոնը վերածում է գերհզոր գիշերային տեսախցիկի (լուսանկարներ)
Բրիտանացի մասնագետները ստեղծել են Snooperscope ուշագրավ սարքը, որը սմարթֆոնին միանալով՝ այն վերածում է գերհզոր գիշերային տեսախցիկի:

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, սարքը հնարավորություն է տալիս օգտատիրոջը հստակ տեսնել մթության պայմաններում: Դրա շնորհիվ մարդը կարող է առանց հավելյալ բարդության տեսնել, թե ինչ է կատարվում իր շուրջը կատարյալ մթության պայմաններում:

Snooperscope-ը դրվում է սմարթֆոնի տեսախցիկի ոսպնյակներին: Այն օգտագործում է ինֆրակարմիր լույսը՝ հեռախոսի էկրանը մոնիտորի վերածելու համար: Աղբյուրը մանրամասնում է, որ կարելի է նաև ամրացնել անօդաչուների վրա ու երկնքից ֆիքսել հիասքանչ գիշերային տեսարաններ:

iOS և Android օպերացիոն համակարգերով գործող նոր սարքն առավել կհետաքրքրի որսորդներին ու ձկնորսներին: Snooperscope-ի գինը 180 դոլար է:











