«Հայոց ցեղասպանություն»-ը Yahoo-ում ամենաշատ փնտրված 10 հարցումներից մեկն է

13:42 • 29.01.15

«Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը դարձել է Yahoo որոնողական ցանցում հունվարի 28-ին ամենաշատը փնտրված տասը թեմաներից մեկը: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբոլգում հայտնել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ղեկավար Արամ Համփարյանը:


Yahoo որոնողական ցանցի օգտատերերի կողմից անցկացված որոնումների ժամանակ «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը հայտնվել է իններորդ հորիզոնականում:


Համփարյանը շնորհակալություն է հայտնել հունվարի 28-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Դողու Փերինչեքի գործով ընթացող լսման ժամանակ հայկական կողմը ներկայացնող Ամալ Քլունիին և Ջեոֆրի Ռոբերտսոնին, ովքեր ևս նպաստել են խնդրի արծարծմանը համացանցում:

«Հայոց ցեղասպանություն»-ը Yahoo-ում ամենաշատ փնտրված 10 հարցումներից մեկն է