Կալիֆոռնիայում էլեկտրոնային սիգարետներն առողջության համար վնասակար են ճանաչել

10:18 • 29.01.15

Կալիֆոռնիայում նշել են, որ էլեկտրոնային սիգարետներ ծխելը վնասակար է առողջության համար, գրում է Газета-ն՝ հղում անելով ABC News-ին։


Տեղի առողջապահության մարմինների աշխատակիցների խոսքով՝ էլեկտրոնային սիգարետների վաճառքը պետք է խիստ վերահսկվի։


Համաձայն հրապարակված զեկույցի՝ էլեկտրոնային սիգարետները վնասակար նյութեր են արտադրում, որոնք կախվածություն են առաջացնում։


Կալիֆոռնիա նահանգի առողջապահության վարչությունը նշում է, որ այդ սիգարետները այնքան էլ վտանգավոր չեն, որքան ծխախոտային արտադրանքը։ Սակայն նշում են նաև, որ էլեկտրոնային սիգարետներն այնքան էլ անվտանգ չեն, ինչպես կարծում է ամերիկացիների մեծամասնությունը։ ԱՄՆ-ում դեռահասների մոտ 17%-ը խոստովանել է, որ ծխել է էլեկտրոնային սիգարետ։


Կալիֆոռնիայում արդեն արգելել են այդ սիգարետների վաճառքն անչափահասներին։ Իշխանությունները մտադիր են խստացնել օրենքը, որը վերահսկում է արտադրանքի տարածումը։

Կալիֆոռնիայում էլեկտրոնային սիգարետներն առողջության համար վնասակար են ճանաչել