ԱՄԷ-ի իշխանությունները 1 մլն դոլար կտան ամենաօգտակար անօդաչուի ստեղծողներին
Շատերի համար անօդաչու սարքերը ռազմական ինքնաթիռի հոմանիշ են, որը բարձունքից մահ է սփռում և ավերածություններ։
Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները որոշել են մարդկության ուշադրությունը հրավիրել տեխնոլոգիայի մարդասիրական պոտենցիալի վրա և ստեղծել են «Բարության դրոններ» մրցանակը՝ ոգևորելու ականներ հայտնաբերող, ծառեր տնկող և գետնախորշերի բնակիչներին օգնող անօդաչուներ մշակողներին։
Մրցույթի հաղթողը կհայտարարվի 2015թ. փետրվարին և կստանա 1 մլն դոլար մրցանակ, գրում է Вести-ն։
Միջազգային մրցույթը բացվել է 2014թ. մայիսին, իսկ մասնակցել կարող էին ամբողջ աշխարհից։ Կազմակերպիչները կոչ են արել կիսվել իրական խնդիրների իրական լուծումների գաղափարներով։ Մասնակիցները պետք է ներկայացնեին գործող նախատիպեր, որոնք այնուհետև պետք է զարգանան 1-3 տարվա ընթացքում։










