2,94 մլրդ դոլար. Facebook-ն անցած տարի կրկնապատկել է իր շահույթը

12:01 • 29.01.15

Աշխարհում ամենախոշոր Facebook սոցիալական ցանցի զուտ շահույթը 2014 թվականի արդյունքներով կազմել է 2,94 միլիարդ դոլար, ինչն 96 տոկոսով ավելի է նախորդ տարվա արդյունքից, գրում է korrespondent.net-ը:

 

Բացի այդ՝ չորրորդ եռամսյակում ընկերության շահույթը գերազանցել է 701 միլիոն դոլարը: Դա 34 տոկոսով ավելի է անցած տարվա նույն ժամանակահատվածում գրանցված արդյունքից:

 

Համաձայն ընկերության տվյալների՝ Facebook-ն իր եկամուտներն ավելացնում է բջջային գովազդի վաճառքի աճի հաշվին, անցած տարի հենց դա է բերել գովազդից ստացված ընդհանուր եկամտի երկու երրորդը:

 

Սոցիալական ցանցն ամսական ունի 1,39 միլիարդ ակտիվ օգտատեր, տարվա ընթացքում օգտատերերի թիվն աճել է 13 տոկոսով: Ի դեպ, Facebook սոցկայքի մոտ 1.19 մլրդ օգտատեր յուրաքանչյուր ամիս կայք է մտնում բջջային սարքավորումների միջոցով, դա ամսական ընդհանուր ակտիվ օգտատերերի գրեթե 86%-ն է։  

 

 

2,94 մլրդ դոլար. Facebook-ն անցած տարի կրկնապատկել է իր շահույթը