«Քաղցի հորմոնն» ուժեղացնում է սեռական ցանկությունը. գիտափորձ մկների հետ
Շվեդ գիտնականները պարզել են, որ գրելին կոչվող քաղցի հորմոնը, որն արտադրվում է ստամոքսի կողմից, ուժեղացնում է սեռական ցանկությունը մկների մոտ, գրում է rg.ru-ն՝ New Kerala-ին հղումով:
Գիտափորձը ցույց է տվել, որ երբ կրծողների ստացած սնունդը համալրված է եղել գրելինով, նրանց սեռական ակտիվությունն աճել է:
Իսկ այն կրծողներին, որոնց գրելինի արգելակիչ նյութեր (ինհիբիտորներ) են տվել, հակառակ վարքագիծն են ցուցաբերել:
Ստացված արդյունքները, սակայն, դեռ չեն նշանակում, որ մարդու օրգանիզմի վրա այն նույն ազդեցությունն ունի: Դա պարզելու համար անհրաժեշտ է շարունակել գիտափորձը և ներառել նաև մարդկանց:
Նշվում է, որ հնարավոր է նման հայտնագործությունն օգնի բուժել սեռական կախվածությունը և սեռական բռնության հակումները:










