Nissan-ն ու Toyota-ն հետ են կանչում 820.000 ավտոմեքենա

14:15 • 29.01.15

Ճապոնական առաջատար Nissan Motor ավտոարտադրողը հայտարարել է մոտ 768.000 ավտոմեքենա հետ կանչելու մասին, գրում է Корреспондент-ը։

 

Հետկանչի ենթակա են Nissan Qashqai և 2008-2013թթ. արտադրության Pathfinder մոդելները։ Մեքենաների մեծամասնությունն իրացվել է հյուսիսամերիկյան շրջանի երկրներում, Հարավային Կորեայում և Թայվանում։ Ներքին շուկայում հետկանչի ենթակա մեքենաներ չեն վաճառվել։

 

Հետկանչի պատճառները կապված են դռների անսարքությունների հետ, որոնց հետևանքով մեքենայի սրահում կարող է ջուր լցվել, ինչն էլ կարող է հանգեցնել կարճ միացման և նույնիսկ հրդեհման։

 

Մեկ այլ խոշոր ճապոնական ավտոարտադրող Toyota Motor ընկերությունը հայտարարել է ամերիկյան շուկայից 2011-2012թթ. արտադրության 52.000 Avalon մոդելի մեքենա հետ կանչելու մասին։

Nissan-ն ու Toyota-ն հետ են կանչում 820.000 ավտոմեքենա