Նոր սարքն ունակ է 3D տպիչի օգնությամբ իրերը որոշակի հեռավորության վրա տեղափոխել (տեսանյութ)
Գերմանացի գիտնականները ստեղծել են ուշագրավ սարք, որն ունակ է 3D տպիչի օգնությամբ իրերը որոշակի հեռավորության վրա տեղափոխել:
Ինչպես նշում է lenta.ru-ն, սարքն անվանել են «Սքոթի»՝ ի պատիվ «Աստղային ճանապարհ» կինոսերիալի տելեպորտացիոն համակարգի օպերատորի:
Աղբյուրը մանրամասնում է, որ Makerbot Replicator կոչվող 3D տպիչը տեսախցիկի միջոցով թվայնացնում է օբյեկտը, վերածում այն կոդավորված հրահանգի և ուղարկում 2-րդ տպիչին: Դրանից հետո 2-րդ տպիչը մեկ այլ վայրում վերարտադրում է օբյեկտը:
Նշվում է, որ նորաստեղծ սարքի հնարավորությունները դեռևս սահմանափակ են. այն աշխատում է միայն պլաստմասսայե իրերի հետ, որոնք պետք է լինեն սև գույնի:










