Ներկայացվել է աշխարհում առաջին երկու համակարգով աշխատող «խելացի» սեղանը (լուսանկարներ, տեսանյութ)

23:49 • 29.01.15

Ideum  ընկերությունը բավականին արտասովոր ապրանք է ներկայացրել` Duet սուրճի համակարգչային սեղանը, որի մակերեսին սենսորային էկրան է տեղադրված:


Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը` Gizmag-ին հղումով, ընկերության խոսքով` նորույթն աշխարհում առաջին երկակի համակարգով սենսորային սեղանն է: Սարքի ներսում տեղադրված է 2 համակարգիչ, որոնք թույլ են տալիս անցում կատարել Android-ից Windows 8-ին: Օգտատերերն այսպիսով կկարողանան աշխատել ինչպես ավանդական էկրանային ծրագրերով, այնպես էլ՝ բջջային հավելվածներով:


Սեղանը հասանելի է երկու տարբերակով` 42 և 46 դյույմ անկյունագծով էկրաններով: Երկու դեպքում էլ էկրանի կետայնությունը 1920 × 1080 պիքսել է: Էկրանը պաշտպանված է վնասվածքներից և հեղուկի կաթիլներից:


Android-ն աշխատում է 2.0 գեգահերց հաճախականությամբ պրոցեսորով, օպերատիվ հիշողության ծավալը կազմում է 2 գեգաբայթ: Կիրառվում է 4.4 KitKat օպերացիոն համակարգը:


Windows-ով աշխատանքի դեպքում կրառվում է 3.2 գեգահերց հաճախականությամբ Intel Core i5-4570R կամ Iris Pro Graphics 5200 պրոցեսորը՝ 8 գեգաբայթ օպերատիվ հիշողությամբ:

Սեղանը համալրված է Wi-Fi կապի և Bluetooth սարքերով:

 

Представлен первый в мире двухсистемный  умный  стол

 

Ներկայացվել է աշխարհում առաջին երկու համակարգով աշխատող «խելացի» սեղանը (լուսանկարներ, տեսանյութ)