Toshiba-ն ներկայացրել է թարմացված Dynabook KIRA շարքի ուլտրաբուքերը (լուսանկարներ)

14:23 • 29.01.15

Ճապոնական Toshiba ընկերությունը ներկայացրել է KIRA շարքի մի քանի ուլտրաբուքեր՝ L93, V83, V73 և V63, որոնք ստացել են Intel պրոցեսորներ և Broadwell էներգախնայող չիպեր, գրում է 3dnews.ru-ն:

 

Բոլոր ուլտրաբուքերն ունեն 13,3 դյույմանոց և սենսորային էկրան:

 

Toshiba Dynabook KIRA L93-ի արժեքը 2.000 դոլար է և կշռում է 1,75 կգ՝ իր շարժական ստեղնաշարի հետ միասին:

 

Dynabook KIRA V83 ուլտրաբուքի արժեքը 1.610 դոլար է:

 

Toshiba Dynabook KIRA V73-ը և V63-ը շուկայում հասանելի կլինեն 1.530 և 1.360 դոլարով: Վերջին երկու մոդելների էկրանները Full HD են և ունեն 1,1 կգ քաշ:

 

Բոլոր ուլտրաբուքերը մոտ են պարամետրերով, կարող են աշխատել 9,5-ից 13 ժամ առանց վերալիցքավորման: 

Toshiba-ն ներկայացրել է թարմացված Dynabook KIRA շարքի ուլտրաբուքերը (լուսանկարներ)