Apple ընկերությունն այնքան գումար ունի, որ կարող է գնել իր գրեթե բոլոր մրցակիցներին. ԶԼՄ-ներ
Apple-ը կրկին հաստատել է մոլորակի ամենաթանկ ընկերության կոչումը։ Ռեկորդային շահույթը, որի մասին հայտարարվել է այս շաբաթ, նրան նոր միլիարդներ է բերել։
Այժմ ընկերությունն այնքան գումար ունի, որ կարող է գնել իր մրցակիցների մեծամասնությանը։ Սակայն գլխավոր մրցակիցների՝ Google-ի կամ Facebook-ի գնման համար նա դեռ պետք է գումար հավաքի, գրում է Комсомольская Правда-ն։
Apple-ն այժմ կարող է ծախսել 178 մլրդ դոլար։ Դա ավելի շատ է, քան արժեն, օրինակ, IT հսկաներ Intel-ը և Amazon-ը, որոնք արժեն 173.1 և 143.4 մլրդ դոլար՝ համապատասխանաբար։ Apple-ը կարող է գնել նաև Uber, Tesla, Twitter, Netflix, Dropbox, Snapchat, Airbnb և SpaceX ընկերությունները։
Apple-ի գլխավոր մրցակիցները՝ Google-ը և Facebook-ը, արժեն 352 մլրդ դոլար և 211 մլրդ դոլար՝ համապատասխանաբար։ Իսկ հենց Apple-ը գնահատվում է 635 մլրդ դոլար։










