Ռուս և ամերիկացի ուղևորներով օդապարիկը թռիչքի երկարության ռեկորդ է սահմանել (լուսանկարներ)

10:27 • 30.01.15

Ռուս Լեոնիդ Տյուխտյաևն ու ամերիկացի Թրոյ Բրեդլին օդապարիկով հաղթահարած տարածության նոր համաշխարհային ռեկորդ են սահմանել:

 


Ինչպես նշում է vz.ru-ն, «Երկու արծիվ» օդապարիկի ուղևորները Խաղաղ օվկիանոսի վրայով արդեն անցել են 8.465 կմ, ինչը 82 կմ-ով գերազանցում է նախկին ռեկորդը:

 


Աղբյուրը մանրամասնում է, որ ռուս-ամերիկյան ուղևորակազմի ճամփորդությունը մեկնարկել է կիրակի առավոտյան՝ Ճապոնիայի հյուսիսում: Հինգշաբթի օրվա դրությամբ նրանք գտնվել են Կալիֆոռնիայի ափերից ոչ հեռու: Իսկ շաբաթ օրը տղամարդիկ ծրագրել են վայրէջք կատարել Մեքսիկայում:

 


Նշվում է նաև, որ Տյուխտյաևի ու Բրեդլիի սահմանած ռեկորդը դեռևս պետք է հաստատի Օդագնացության միջազգային ֆեդերացիան:

 

Ռուս և ամերիկացի ուղևորներով օդապարիկը թռիչքի երկարության ռեկորդ է սահմանել (լուսանկարներ)