Շվեդական գրասենյակի աշխատակիցների մաշկի տակ միկրոչիպ են տեղադրել. տեսանյութ

23:46 • 30.01.15

Բարձր տեխնոլոգիաների Epicenter շվեդական ընկերության գրասենյակում աշխատակիցների մաշկի տակ միկրոչիպ են զետեղել: Այս մասին հայտնում է BBC News-ը: Նրանց թվում է նաև գլխավոր գործադիր տնօրենը:

 

Դա աշխատակիցներին թույլ է տալիս աշխատասենյակ մտնել առանց մուտքի քարտի, տնօրինել համակարգչայնացված սարքերը, ճաշարանում վճարել սննդի համար:

 

RFID շատ փոքր չիպը բրնձահատիկի չափի է, ստեղծվել է բիոտեխնոլոգիական շվեդական ընկերության կողմից:

 

Նորույթն իրենց մաշկի տակ կրելու ցանկություն է հայտնել 700 աշխատակից, սակայն նրանք ստիպված կլինեն սպասել:

 

Շվեդական գրասենյակի աշխատակիցների մաշկի տակ միկրոչիպ են տեղադրել. տեսանյութ