Facebook-ը կպատմի օգտատիրոջը նրան հետաքրքրող վայրերի մասին

09:48 • 30.01.15

Facebook խոշորագույն սոցիալական ցանցը սկսել է թեստավորել Place Tips գործառույթը, որի օգնությամբ օգտատերերը հուշումներ կստանան վայրերի մասին, որտեղ նրանք գտնվում են: Այդ մասին ասված է Facebok-ի բլոգում, գրում է lenta.ru-ն:

 

Գործառույթի գաղափարն այնպիսին է, որ երբ օգտատերը մոտենում է մի տեսարժան վայրի, խանութի, ռեստորանի կամ այլ վայրի, որը պոտենցիալ կարող է նրա հետաքրքրությունն առաջացնել, Facebook-ը նրան վարդագույն push-ծանուցում է ուղարկում:

 

Սեղմելով հաղորդագրության վրա՝ օգտատերը կկարողանա տեսնել վայրի լուսանկարները, դրա նկարագրությունը, գրանցվել նրա Faceboook-ի էջին, ինչպես նաև իմանալ, թե իր ընկերներից ով է եղել այդտեղ: Բացի այդ՝ նա կտեսնի այդ վայրում առկա միջոցառումների ծրագիրը կամ նորությունները:

 

Place Tips-ը մրցակցելու է մասնագիտացած Foursquare և Yelp ծառայությունների հետ: Այժմ թեստավորումն անցկացվում է Նյու Յորքի այն թաղամասերում, որոնք սովորաբար հայտնի են զբոսաշրջիկների շրջանում:

Facebook-ը կպատմի օգտատիրոջը նրան հետաքրքրող վայրերի մասին