Google-ի եռամսյակային եկամուտը ցածր է եղել Ուոլ Սթրիթի կանխատեսումներից

10:32 • 30.01.15

Google ընկերության 2014թ. 4-րդ եռամսյակի եկամուտն աճել է 15%-ով՝ հասնելով 18.1 մլրդ դոլարի, վկայում է ֆինանսական հաշվետվությունը։ Ուոլ Սթրիթի վերլուծաբանները կանխատեսել էին 18.46 մլրդ դոլարի եկամուտ, գրում է Лента-ն։

 

Եկամտի ցածր ցուցանիշը կապված է նրա հետ, որ Google-ի առցանց գովազդի միջին արժեքը շարունակում է նվազել. հաշվետու եռամսյակի ընթացքում այն, նախորդ տարվա համեմատ, նվազել է ևս 3%-ով։

 

Բացի այդ՝ ընկերությունը բացատրում է, որ եկամտի վրա ազդեցություն են ունեցել դոլարի ուժեղ դիրքը և արտարժույթների փոխարժեքի կտրուկ տատանումները, առանց որոնց ընկերության եկամուտը կարող էր 541 մլն դոլարով բարձր լինել։

 

2014-ի ընդհանուր արդյունքներով՝ ընկերության զուտ շահույթն աճել է 12%-ով՝ հասնելով 14.44 մլրդ դոլարի։  Google-ի տարեկան եկամուտն ավելացել է 19%-ով՝ հասնելով 66 մլրդ դոլարի։

 

Google-ի եռամսյակային եկամուտը ցածր է եղել Ուոլ Սթրիթի կանխատեսումներից