Հյուսիսային ծովում Սառցե դարաշրջանի հնագույն կաղնու անտառ են հայտնաբերել
Անգլիայի Նորֆոլկ կոմսության ափերից 300 մետր հեռավորությամբ 10 000 տարվա վաղեմության հնագույն անտառ են հայտնաբերել:
Ինչպես գրում է Russia Today-ը` 'International Business Times-ին հղումով, զբոսանքների ու որոնումների սիրահար 45-ամյա Դոն Ուոթսոնը նախապատմական ժամանակների կաղնու անտառ է հայտնաբերել Հյուսիսային ծովի տարածքում:
Ուոթսոնի գործընկեր Ռոբ Սփրեյը անտառը համեմատել է «Մատանիների տիրակալը» ֆիլմաշարում պատկերված անտառների հետ, որոնց հսկա ծառերը հարյուրավոր կմ-եր էին ձգվում:
Փորձագետների կարծիքով` անտառը մնացել է ջրի տակ թաքնված վերջին Սառցե դարաշրջանից ի վեր և հավանաբար շատ ավելի մեծ անտառի մի մաս է կազմել, որը գտնվել է Դոգերլենդ անունով հայտնի ստորջրյա քաղաքում, որը Եվրոպան միացրել է Բրիտանական կղզիներին: Այս հարթավայրն անհետացել է 8200 տարի առաջ` ուժեղ ցունամիի հետևանքով:










