Samsung Galaxy S6. համացանցում են հայտնվել նոր սմարթֆոնի լուսանկարները
Համացանցում են հայտնվել լուսանկարներ, որոնցում, ինչպես վստահեցվում է, պատկերված է ապագա Samsung Galaxy S6 սմարթֆոնը, ավելի ճիշտ՝ նրա նախատիպը, գրում է Корреспондент-ը։
Լուսանկարները միայն նախատիպն են, հետևաբար՝ վերջնական տարբերակում սմարթֆոնը կարող է փոխել իր արտաքին տեսքը։ Սակայն քիչ հավանական է, որ փոփոխությունները գլոբալ կլինեն։ Հեռախոսը, հավանաբար, համեմատաբար բարակ կլինի։
Իսկ կորեական հայտնի Spigen ընկերությունը ներկայացրել է 4 նոր պատյան, որոնք հատուկ մշակվել են Samsung Galaxy S6 սմարթֆոնի համար։


















