Դավաճանության ունակ մարդիկ հաջողության են հասնում քաղաքականության մեջ. հետազոտություն
Նոր հետազոտությունը ցույց է տվել՝ նա, ով խաբում է իր երկրորդ կեսին, ամենից հարմարն է քաղաքական կարիերայի համար:
The Hindustan Times-ի փոխանցմամաբ՝ նման կարծիք է հայտնել հոգեբան Լուսի Ռեդֆորդը՝ նկատելով, որ դավաճանները մտածում են՝ իրենց անհնար է բռնել: Բռնվելու դեպքում էլ նրանք հույս են ունենում «էժան պրծնել»: Նույնը բնորոշ է նաև քաղաքական գործիչներին:
Հետազոտողները դիտարկել են 1000 հոգու, ովքեր դավաճանել են իրենց կողակիցներին: Նրանցից 235-ը քաղաքականության ոլորտից է եղել: Այլ մասնագիտությունների տեր մարդկանց բաժին է ընկել 110 դավաճանող՝ հազար հոգուն:










