ZTE-ն ներկայացրել է Blade L3 սմարթֆոնը

13:26 • 31.01.15

Չինական ZTE ընկերությունը ներկայացրել է Blade L3 սմարթֆոնը, որն աշխատում է Android 5.0 Lollipop օպերացիոն համակարգով, գրում է ferra.ru-ն։

 

Նոր բջջայինն ունի 540 x 960 պիքսել լուծաչափով 5 դյույմանոց էկրան։ Այն, ի տարբերություն ZTE Blade S6-ի, համեմատաբար ավելի թույլ հզորություն ունի՝ 1,3 ԳՀց MediaTek MT6582M քառամիջուկ պրոցեսոր։

 

ZTE Blade L3-ն ունի 8ՄՊ հիմնական և 2ՄՊ առջևի տեսախցիկներ։ Սարքն ունի 1ԳԲ օպերատիվ և 8ԳԲ ներքին հիշողություն։

 

Սմարթֆոնի գինը դեռ պաշտոնապես չի հայտարարվել, սակայն մասնագետները կանխատեսում են, որ այն կարժենա 250 դոլար։

 

Չի նշվում նաև, թե երբ է նոր սմարթֆոնը հանվելու վաճառքի։ 

ZTE-ն ներկայացրել է Blade L3 սմարթֆոնը