Apple-ի բաժնետոմսերը պատմական ռեկորդ են սահմանել

12:40 • 31.01.15

Ամերիկյան Apple ընկերության բաժնետոմսերը հասել են հերթական ռեկորդային ցուցանիշին՝ 120 դոլար Nasdaq բորսայում, հայտնում է Лента-ն՝ հղում անելով բորսայի տվյալներին։

 

Ընկերության արժեթղթերի գինն աճում է 2014թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվության հրապարակումից հետո։ Եռամսյակի ընթացքում Apple-ը ստացել է ռեկորդային շահույթ՝ 18 մլրդ դոլար, և կարողացել է վաճառել 74.5 մլն iPhone սմարթֆոն։

 

Տարեսկզբից բաժնետոմսերն աճել են գրեթե 8%-ով, իսկ 2014թ. ընթացքում դրանց արժեքն ավելացել է 40%-ով։ Ընկերության կապիտալիզացիան գնահատվում է 688 մլրդ դոլար։

Apple-ի բաժնետոմսերը պատմական ռեկորդ են սահմանել