Մեծ Բրիտանիայում այս տարի կփորձեն բեղմնավորել «երեք ծնողով» երեխայի
Բրիտանիայում այս տարի կարող է ծնվել առաջին «երեք ծնողով» երեխան այն բանից հետո, երբ հրապարակվեն IVF տեխնիկայի վերաբերյալ հետազոտության տվյալները: Գիտնականները հուսով են, որ այն կհամոզի ծնելիության հարցերով զբաղվող կարգավորիչ մարմնին, որ վիճելի IVF տեխնիկան անվտանգ է, գրում է The Independent-ը:
Նյուքասլ համալսարանի գիտնականները մտադրված են հոկտեմբեր ամսին, երբ նոր օրենքը ուժի մեջ կմտնի, դիմել արտոնագրի համար՝ չնայած եկեղեցական խմբերի և արհեստական վիժեցման դեմ դեմ հանդես եկող կազմակերպությունների կողմից դիմադրությանը:
Տեխնիկան ենթադրում է երեք մարդու գենետիկական նյութի ներառում մեկ սաղմի մեջ: Ընդդիմախոսները մտահոգություն են հայտնել տեխնիկայի էթիկական և անվտանգության առնչվող խնդիրների վերաբերյալ:










