Կանաչ թեյն սպանում է բերանի խոռոչի քաղցկեղի բջիջները
Նախկինում իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ էպիգալոկատեխին-3-գալատ (EGCG) ակտիվ նյութը, որն առկա է կանաչ թեյի պարունակության մեջ, սպանում է քաղցկեղի բջիջները բերանի խոռոչում` չվնասելով սովորական բջիջներին:
Ինչպես գրում է meddaily.ru-ն` նախկինում հայտնի չէր, թե ինչպես է դա տեղի ունենում: Փենսիլվանիայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները բացահայտել են, որ EGCG-ն քաղցկեղի բջիջներում գործընթաց է սկսում, որը բերում է դրանց ոչնչացմանը:
Այն քաղցկեղի բջիջներում առաջացնում է թթվածնի ակտիվ ձևերի կազմավորում: Այդ ժամանակ քաղցկեղային բջիջներում նվազում է հակաօքսիդանտային համակարգի գեների արտահայտման գործընթացը, և դրանց պատպանիչ գործառույթները թուլանում են:










