Panasonic ընկերությունը դադարեցնում է հեռուստացույցների արտադրությունը Չինաստանում
Ճապոնական Panasonic ընկերությունը որոշում է կայացրել դադարեցնել հեռուստացույցների արտադրությունը չինական գործարանում, գրում է kommersant.ru-ն։
Շանդուն նահանգում գտնվող սեփական գործարանում, որտեղ տարեկան պատրաստվում էր մոտ 200.000 միավոր ապրանք, արտադրական գործընթացը դադարեցվել է դեռևս ուրբաթ։
Վենչուրային ընկերությունը, որը ղեկավարում է գործարանը, մոտ ժամանակում կկազմալուծվի, իսկ աշխատակիցները՝ կհեռացվեն։ Դա Panasonic-ի միակ արտադրական համալիրն էր Չինաստանում՝ 2013-ին Շանհայի գործարանը փակելուց հետո։
Հաղորդվում է, որ ընկերությունը քննարկում է նաև Մեքսիկայում տեղակայված գործարանի վաճառքի հնարավորությունը։
Ընկերությունը տարեկան իրացնում է մոտ 7 մլն հեռուստացույց, սակայն վերջին տարիներին այդ բիզնեսը սկսել է վնասներ կրել՝ պահանջարկի կտրուկ նվազման պատճառով։










