Porsche-ն կախոցքի հետ խնդիրների պատճառով չինական շուկայից հետ է կանչել Spyder մեքենաները

13:43 • 31.01.15

Պրեմիում դասի ավտոմեքենաների արտադրությամբ զբաղվող Porsche գերմանական ընկերությունը Չինաստանի շուկայից հետ է կանչել 28 Porsche 918 Spyder մեքենա, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Այս մասին ասվում է ՉԺՀ որակի վերահսկողության, ստուգման և կարանտինի պետական մարմնի հայտարարության մեջ։

 

Ըստ փաստաթղթի՝ 2014-ի փետրվար-սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում արտադրված մեքենաներում նկատվել են կախոցքի (подвеска) համակարգում աշխատանքի խախտումներ։

 

Ընկերությունը պարտավորվել է անվճար շտկել սխալը և խորհուրդ է տվել այդ մեքենաների սեփականատերերին զերծ մնալ մեքենա վարելուց՝ մինչև բոլոր խնդիրների վերացումը։

Porsche-ն կախոցքի հետ խնդիրների պատճառով չինական շուկայից հետ է կանչել Spyder մեքենաները